Կոմպյուտերային տոմոգրաֆիա -մեթոդն առաջարկելեն Գոտֆրի Հաունսֆիլդը և Ալան Կորմակը 1972թ., որոնք այս մեթոդի մշակման համար արժանացել են Նոբելյան մրցանակի։
Մեթոդը հիմնված է տարբեր խտության հյուսվածքների կողմից ռենտգեն ճառագայթների թուլացման տարբերության հաշվման և բարդ կոմպյուտերային մշակման վրա։
Ռենտգենային կոմպյուտերային տոմոգրաֆիան մարդու ներքին օրգանների հետազոտման ռենտգենային ճառագայթման օգտագործմամբ տոմոգրաֆիկ մեթոդն է։
Կոմպյուտերային տոմոգրաֆիայի ցուցումները
Կոմպյուտերային տոմոգրաֆիան լայնորեն օգտագործվում է բժշկության մեջ տարբեր նպատակներով.
1. Որպես սկրինինգային թեստ։ Սկրինինգ (screening) ` զննում, ընտրություն, բժշկության մեջ օգտագործում են ռիսկի խմբերում պոտենցյալ լուրջ ախտորոշման ժխտման համար։ Կոմպյուտերային տոմոգրաֆիան հաճախ, որպես սկրինինգ օգտագործում են հետևյալ վիճակներում.
-
Գլխացավ
-
Գիտակցության խանգարմամբ չուղեկցվող գլխի տրավմա
-
Ուշաթափություն
-
Թոքի քաղցկեղի ժխտում։
2. Անհապաղ ցուցումներով ախտորոշման համար` անհապաղ կոմպյուտերային տոմոգրաֆիա
-
Ծանր տրավմաներ
-
Ուղեղի արյունազեղման կասկած
-
Անոթի վնասման կասկած, օրինակ` աորտային շերտավորվող անևրիզման
-
Խոռոչավոր և պարենխիմատոզ օրգանների սուր վնասումների կասկած`ինչպես հիմնական հիվանդության, այնպես էլ տարվող բուժման արդյունքում առաջացած բարդությունները։
3. Պլանային ախտորոշման համար կոմպյուտերային տոմոգրաֆիա
ԿՏ հետազոտությունների մեծ մասը արվում է պլանային կարգով, բժշկի ուղեգրով, ախտորոշման վերջնական հաստատման համար։ Որպես կանոն, ԿՏ հետազոտությունից առաջ կատարվում են ավելի հասարակ հետազոտություններ` ռենտգեն, ՈՒՁՀ, անալիզներ և այլն։
4. Բուժման արդյունքների հսկողության համար։
5. Բուժական և ախտորոշիչ միջոցառումների անցկացման համար, օրինակ` պունկցիան կոմպյուտերային տոմոգրաֆիայի հսկողության տակ։
Որոշ բացարձակ և հարաբերական հակացուցումները
Առանց կոնտրաստի
-
Հղիությունը
-
Գործիքի համար ավելի մաքսիմալ մարմնի քաշը
Կոնտրաստով
-
Կոնտրաստ նյութի նկատմամբ ալլերգիան
-
Երիկամային անբավարարությունը
-
Ծանր շաքարային դիաբեթը
-
Հղիությունը
-
Հիվանդի ծանր ընդհանուր վիճակը
-
Գործիքի համար ավելի մաքսիմալ մարմնի քաշը
-
Վահանագեղձի հիվանդությունները
-
Միելոմային հիվանդությունը