
Բուժքրոջ պարտականությունները աշխատավայրում եւ գործընկերների հետ շփվելիս:

Ժամանակակից հասարակության մեջ բուժքրոջ մասնագիտությունը համարվում է ամենամասսայականը: Բուժքրոջ մասնագիտական գործունեության էթիկական հիմքն է հանդիսանում մարդասիրությունը և գթասրտությունը: Բուժքույրական գործի նկատմամբ պահանջները ունիվերսալ են և անհրաժեշտ մարդու ծննդյան պահից մինչև մահ: Այցելուի, հիվանդի և նրա ընտանիքի մոտ բուժքրոջ հանդեպ հարգանք և վստահություն է ծագում միայն այն դեպքում, երբ նա տիրապետում է շփման արդյունավետ ունակություններին, մակարդակով յուրացված գիտելիք՝ գթասրտություն, համբերություն, մասնագիտության անթերի տիրապետում: