
Մարտի 26-ին` «Գյումրի» բժշկական կենտրոնի եւ «Բուժքույրերի ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, «Գյումրի» Բկ-ում բացվեց «Բուժքույրերի ասոցիացիա» ՀԿ-ի «Գյումրի» մասնաճյուղը, որին անդամագրվեցին 70 եւ ավելի բուժքույրեր «Գյումրի» բժշկական կենտրոնից եւ Շիրակի մարզի այլ առողջապահական կազմակերպություններից:
«Բուժքույրերի ասոցիացիա» ՀԿ-ի «Գյումրի» մ/ճ-ի փոխնախագահ ընտրվեց «Գյումրի» բժշկական կենտրոնի ընդունարանի ավագ բուժքույր Արուսյակ Գրիգորյանը:
Արուսյակ Գրիգորյանի խոսքերով ասոցիացիայի հիմնումը Գյումրիում հնարավորություն կստեղծի բուժքույրերին ներգրավել հետբուհական անվճար դասընթացների:
![]() |
![]() |
![]() |
«Գյումրի» ԲԿ լրատվական ծառայություն