Գյումրի բժշկական կենտրոն

Խորհրդատվական ծառայություն

Խորհրդատվական ծառայությունն իրականացնում է արտահիվանդանոցային բժշկական ծառայություններ Շիրակի մարզի և հարակից տարածքների ազգաբնակչությանը: Բաժանմունքը վերազինված է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով, բարձր մասնագիտական հմտություններ ունեցող մասնագետներով, որոնց մեծ մասը մասնագիտացում և վերապատրաստում են անցել արտասահմանյան կլինիկաներում:


Բնակչությանը մատուցվում են առանձին նեղ մասնագիտական բժշկական ծառայություններ (պրոկտոլոգիա, նյարդավիրաբուժություն, ամոթային վիրաբուժություն, ուռոլոգիա, տրավմատոլոգիա, դիմածնոտային և պլաստիվ վիրաբուժություն, ինվազիվ սրտաբանություն) նաև հատուկ դժվարամատչելի հետազոտություններ (համակարգչային տոմոգրաֆիա, հոլտեր մոնիտորինգ, թրեդմիլ թեստ, էխոսրտագրություն, կորոնարոգրաֆիա, ստենտավորում, անոթների դուպլեքս, էլեկտրոէնցեֆալոգրաֆիա, կոլոնոսկոպիա, գաստրոսկոպիա):


Վերը նշված բուժօգնության տեսակները բնակչությանը մատուցվում են ընդհանուր հիմունքներով (վճարովի և պետական պատվերի շրջանակներում):


Բնակչության սոցիալապես անապահով խմբերի բուժսպասարկումն իրականացվում է միայն պոլիկլինիկաների կողմից տրված ուղեգրով` հաստատված ՀՀ ԱՆ չափորոշիչներով:


Հարգելի քաղաքացինե՛ր, վստահ եղեք, որ «Գյումրու բժշկական կենտրոն»-ում կստանաք որակյալ բուօգնություն, բարեհամբյուր վերաբերմունք, ինչը կօգնի Ձեզ՝ մեղմելու ցավը և հաղթահարելու հիվանդությունը:

 

Ծառայության ղեկավար`     

Սաթենիկ Բեյբության