Գյումրի բժշկական կենտրոն

Անգիոգրաֆիայի բաժանմունք

Անգիոգրաֆիայի բաժանմունք

 

Գյումրու բժշկական կենտրոնում  անգիոգրաֆիկ ծառայությունը հիմնադրվել է 2012 թվականին: Անգիոգրաֆիկ սարքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նվերն է բժշկական կենտրոնին:  Ծառայությունը հագեցված է նորագույն` Simens Artis Zec սարքով եւ սիրտ-անոթային հետազոտությունների համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:

 

Անգիոգրաֆիկ ծառայությունը Գյումրու բժշկական կենտրոնում լիարժեք սկսել է գործել 2014 թվականի մայիսի 1-ից: Բաժանմունքն իրականացնում է հետեւյալ ծառայությունները`

 

  • Գյումրու բժշկական կենտրոնում  անգիոգրաֆիկ ծառայություն կորոնոանգիոգրաֆիա,
  • ռենոանգիոգրաֆիա,
  • ծայրամասային անոթների անգիոգրաֆիա,
  • վենտրիկոլոգրաֆիա,
  • աորտոգրաֆիա,
  • պսակաձեւ զարկերակների ստենտավորում:

 

Նշյալ ծառայությունները գործում են շուրջօրյա, որն իրականացնում է Գյումրու բժշկական կենտրոնի միջամտական սրտաբան Կարեն Միքայելյանը: