
Մարտի 13-ից`«Գյումրի» բժշկական կենտրոնը Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ համագործակցության շրջանակներում իրականացնում է բուժքույրերի վերապատրաստման ծրագիր: Երեք շաբաթ տեւողությամբ վերապատրաստմանը կմասնակցեն 70 բուժքույր, ինչպես «Գյումրի» բժշկական կենտրոնից, այնպես էլ Շիրակի մարզի այլ առողջապահական կառույցներից:
Դասըմթացները կվարի` Երեւանի պետական բժշկական համալսարանի սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնի լաբորանտ Գեղանուշ Ստեփանյանը:
Նախատեսվում է, այս ծրագրի շրջանակում տեղի բուժքույրերին կատարելագործել հետեւյալ ուղղություններով.
![]() |
![]() |
![]() |
![]() |
- ախտահանման աշխատանքների կատարումը բաժանմունքներում, վիրահատարանում, վիրակապարանում,
- բուժքրոջ դերը սուր որովայնի ժամանակ,
- բժշկական թափոնների տեսակները եւ ճիշտ տեսակավորումը,
- հիվանդների նախապատրաստելը պլանային եւ ոչ պլանային վիրահատության,
- հիվանդասենյակի եւ հիվանդի պարագաների ախտահանում,
- ծանր հիվանդների խնամքը հետվիրահատական շրջանում,
- սուր անոթային անբավարարության ժամանակ անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում,
- վիրակապարանի բուժքրոջ աշխատանքի առանձնահատկությունները,
- ախտահանող հեղուկների եւ լվացող լուծույթների պատրաստումը ու ճիշտ պահպանումը,
- բուժքրոջ դերը ներհիվանդանոցային վարակի կանխարգելման գործում,
- կոտրվածքներ. 1-ին բուժօգնություն,
- բուժաշխատողի ձեռքերի մշակման մակարդակները,
- հոգնաներ,տեսակները եւ կատարման տեխնիկան,
- սիրտ-թոքային ռեանիմացիա,
- ներարկման տեսակները եւ բարդությունները,
- արյունահոսության դասակարգումը, կլինիկական պատկերը, արյունահոսության դադարեցման ժամանակավոր եւ վերջնական եղանակները,
- հիվանդի տեղափոխումը վիրահատական սրահից, հիվանդասենյակի եւ անկողնու պատրաստումը, խնամքը, հսկողությունը:
«Գյումրի»ԲԿ լրատվական ծառայություն.