Բանալի բառեր. փայծաղի, լյարդի վնասումներ, ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային շերտագրություն
Համակցված վնասումների ախտորոշումը շարունակում է մնալ ժամանակակից անհետաձգելի վիրաբուժության արդի խնդիրներից մեկը: Չնայած ախտորոշման մեծ հնարավորություններին (ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային շերտագրություն) լինում են դեպքեր, երբ հիվանդի վիճակը պատշաճ և ժամանակին չի գնահատվում ու ախտորոշվում, ինչը բացատրվում է հիվանդի վիճակի ծանրությամբ, միմյանց փոխադարձաբար ծանրացնող բազմակի վնասվածքների առկայությամբ, պոլիտրավմայի մեխանոգենեզի անբավարար իմացությամբ, հետազոտման գործիքային մեթոդների ոչ լիարժեք գնահատմամբ [2,5,7]: Կան տվյալներ, որ ստացիոնար ընդունման պահից առաջին 3 ժամերի ընթացքում լիարժեք ախտորոշվում է հիվանդների միայն 70% [6]: Ախտորոշման սխալների ընդհանուր թիվը համակցված վնասումների ժամանակ հասնում է մինչև 45% [3,4], ընդ որում գեր և թերի ախտորոշման սխալների քանակները գրեթե հավասար են [1]:
Նյութը և մեթոդները
Հետազոտության մեջ ընդգրկվել են 20032010 թթ. Էրեբունի ԲԿ փայծաղի կամ լյարդի վնասումների կապակցությամբ վիրահատված թվով 160 հիվանդներ, որոնց մոտ վնասումների հայտնաբերման նպատակով կիրառվել է ՈՒՁՀ, ՀՇ քննություն, ախտորոշիչ լապարացենտեզ կամ լապարասկոպիա:
Արդյունքներ և դրանց քննարկում
Փայծաղի վնասումներով թվով 89 հիվանդներից 96.6%ի մոտ (86 հիվանդ) որպես հետազոտման առաջնային մեթոդ ծառայել է ՈՒՁՀ, իսկ 3 հիվանդների մոտ` ՀՇ քննությունը: Ընդ որում, կատարված ՈՒՁՀներից 30.2% դեպքերում (26 հիվանդ) որովայնի խոռոչում ազատ հեղուկ կամ պարենխիմատոզ օրգանների վնասում չի հայտնաբերվել: 60 հիվանդների մոտ ՈՒՁՀ քննությամբ հայտնաբերվել է հեմոպերիտոնեում, որը թվով 48 հիվանդների վիրահատական միջամտության համար հանդիսացել է հիմք: Մնացած 12 հիվանդներից 7ի մոտ ՈՒՁՀ հաջորդվել է ՀՇ քննությամբ, որի միջոցով հայտնաբերվել են ինչպես արտաորովայնային վնասումները, այնպես էլ հաստատվել է որովայնի խոռոչում ազատ հեղուկի առկայությունը կամ փայծաղի վնասումը, իսկ մյուս 5 հիվանդները վիրահատվել են դինամիկ ՈՒՁՀ արդյունքում ստացված տվյալների հիման վրա: Ոչ ինֆորմատիվ ՈՒՁՀ անցած 26 հիվանդներից 2ի մոտ կատարվել է ՎԱՎՄ, այնուհետև լապարատոմիա, 4 հիվանդների ախտորոշումը հաստատվել է ՀՇ քննությամբ, 20 հիվանդների մոտ կատարվել է դինամիկ ՈՒՁՀ: Ընդ որում դինամիկ ՈՒՁՀ կատարված 20 հիվանդներից 17 հիվանդների մոտ դինամիկ ՈՒՁՀ եղել է ինֆորմատիվ, 2 հիվանդների մոտ ախտորոշումը հաստատվել է ՀՇ քննությամբ, որոնց մոտ նույնիսկ դինամիկ ՈՒՁՀ ինֆորմատիվ չի եղել, իսկ 1 հիվանդի մոտ կատարվել է ախտորոշիչ լապարասկոպիա դինամիկ ՈՒՁՀ և ՀՇ քննությունների ոչ բավարար ինֆորմատիվության պայմաններում: 17 դինամիկ ՈՒՁՀ կատարված հիվանդներից 3ի մոտ ներորովայնային վնասումը հաստատվել է նաև ՀՇ քննությամբ: Փայծաղի վնասումների ժամանակ ախտորոշիչ նպատակով լապարասկոպիա կատարվել է 1, իսկ լապարացենտեզ 5 հիվանդի մոտ:
Լյարդի վնասումներով 52 հիվանդների մոտ որպես առաջնային հետազոտման մեթոդ ծառայել է ՈՒՁՀ (46 հիվանդ), մնացած 6 հիվանդների մոտ հետազոտման որևէ մեթոդ չի կիրառվել, սա պայմանավորված է վնասումների գործոնով. դանակահարության հետևանքով հիվանդները ընդունարանից անմիջապես տեղափոխվել են վիրահատարան:
Կատարված 46 ՈՒՁՀներից 23.9% դեպքերում (11 հիվանդ) որովայնի խոռոչում ազատ հեղուկ կամ լյարդի վնասում չի հայտնաբերվել: Իսկ 35 հիվանդների մոտ ՈՒՁՀ քննությամբ հայտնաբերվել է հեմոպերիտոնեում, որը թվով 26 հիվանդների մոտ հանդիսացել է լապարատոմիայի ցուցում: Մնացած 9 հիվանդներից 5ի մոտ ՈՒՁՀին հաջորդել է ՀՇ քննությունը, որի միջոցով հայտնաբերվել են ինչպես արտաորովայնային վնասումները, այնպես էլ հաստատվել է որովայնի խոռոչում ազատ հեղուկի առկայությունը կամ լյարդի վնասումը: Մյուս 4 հիվանդները վիրահատվել են դինամիկ ՈՒՁՀ արդյունքում ստացված տվյալների հիման վրա: Ոչ ինֆորմատիվ ՈՒՁՀ անցած 11 հիվանդներից 1ի մոտ կատարվել է ախտորոշիչ լապարացենտեզ անկայուն հեմոդինամիկական և ցածր հեմոգլոբինի ցուցանիշների պայմաններում, 1ի մոտ ախտորոշումը հաստատվել է ՀՇ քննությամբ, 9 հիվանդների մոտ կատարվել է դինամիկ ՈՒՁՀ: Ընդ որում դինամիկ ՈՒՁՀ կատարված 9 հիվանդներից 5ի մոտ այն եղել է ինֆորմատիվ, 2 հիվանդների մոտ ախտորոշումը հաստատվել է նաև ՀՇ քննության տվյալներով, 1 հիվանդի մոտ կատարվել է ախտորոշիչ լապարասկոպիա դինամիկ ՈՒՁՀ և ՀՇ քննությունների ոչ բավարար ինֆորմատիվության պայմաններում, իսկ 1 հիվանդի մոտ դինամիկ ՈՒՁՀ ինֆորմատիվ չի եղել, կատարվել է ախտորոշիչ լապարացենտեզ: Լյարդի վնասումների ժամանակ ախտորոշիչ նպատակով լապարասկոպիա կատարվել է 1, իսկ լապարացենտեզ 8 հիվանդի մոտ:
Լյարդի և փայծաղի համակցված վնասումներով բոլոր հիվանդների համար որպես առաջնային հետազոտման մեթոդ ծառայել է ՈՒՁՀ (18 հիվանդ), իսկ 1 հիվանդի մոտ հետազոտման որևէ մեթոդ չի կիրառվել, քանի որ դանակահարության հետևանքով հիվանդը ընդունարանից անմիջապես տեղափոխվել է վիրահատարան: Կատարված ՈՒՁՀերից 3 հիվանդի մոտ այն որպես առաջնային հետազոտության մեթոդ ինֆորմատիվ չի եղել, այդ հիվանդներից 1ի մոտ կատարվել է ախտորոշիչ լապարասկոպիա ՈՒՁՀ և ՀՇ քննության ոչ բավարար ինֆորմատիվության պայմաններում, իսկ մյուս 2 հիվանդների մոտ կատարվել է դինամիկ ՈՒՁՀ: 83.3% դեպքերում (15 հիվանդ) այս հետազոտությամբ հայտնաբերվել է որովայնի խոռոչում ազատ հեղուկ կամ պարենխիմատոզ օրգանների վնասում, որը թվով 13 հիվանդների մոտ հանդիսացել է ախտորոշման միակ մեթոդը: Մյուս 2 հիվանդների մոտ ՈՒՁՀ հաջորդել է ՀՇ քննությունը, որը հնարավորություն է տվել հայտնաբերել ինչպես արտաորովայնային համակցված վնասումները, այնպես էլ հաստատել որովայնում ազատ հեղուկի առկայությունը կամ լյարդի ու փայծաղի վնասումները: Լյարդի ու փայծաղի համակցված վնասումների ժամանակ ախտորոշիչ նպատակով լապարասկոպիա կատարվել է 2, իսկ լապարացենտեզ 3 հիվանդի մոտ:
Այսպիսով, լյարդի ու փայծաղի վնասումների հայտնաբերման նպատակով առավել հաճախ կիրառվել են ՈՒՁՀ (150 հիվանդներ –93.75%): 3 հիվանդների մոտ որպես հետազոտման առաջնային մեթոդ ծառայել է ՀՇ քննությունը: Թվով 110 հիվանդների մոտ այն եղել է ինֆորմատիվ, որի արդյունքում 87 հիվանդների մոտ այն հանդիսացել է ախտորոշման միակ մեթոդ, իսկ 23ի մոտ ախտորոշումը վերջնականապես հաստատվել է ՀՇ քննության (14 հիվանդ) կամ դինամիկայում կատարված ՈՒՁՀ արդյունքում (9 հիվանդ): Ոչ ինֆորմատիվ ՈՒՁՀ անցած 40 հիվանդներից 5ի մոտ ախտորոշումը հաստատվել է ՀՇ քննությամբ, 3 հիվանդների մոտ կատարվել է ախտորոշիչ լապարացենտեզ: Մնացած 32 հիվանդների մոտ կատարվել է դինամիկ ՈՒՁՀ, որից 22 հիվանդների մոտ այն եղել է բավարար ինֆորմատիվ, իսկ 7ի մոտ ախտորոշումը հաստատվել է նաև ՀՇ քննությամբ: Մնացած 3 հիվանդների մոտ անցկացված դինամիկ ՈՒՁՀ և ՀՇ քննությունները ինֆորմատիվ չեն եղել, որի արդյունքում կատարվել է ախտորոշիչ լապարասկոպիա:
ՈՒՁՀ զգայունությունը որպես առաջնային հետազոտության մեթոդ կազմում է 73.3%: Սակայն, եթե հաշվի առնենք, որ դինամիկ ՈՒՁՀ արդյունքում ևս 22 հիվանդների մոտ այն եղել է ինֆորմատիվ, ապա դինամիկ ՈՒՁՀ զգայունությունը կկազմի 88.0%:
Որովայնի խոռոչի օրգանների վնասումների հայտնաբերման նպատակով ՀՇ քննություն անցկացվել է 32 հիվանդների մոտ, որոնցից 3ի մոտ այն հանդիսացել է հեազոտման առաջնային մեթոդ: Այն ինֆորմատիվ է եղել 29 հիվանդների մոտ: Ըստ մեր հետազոտությունների արդյունքների` ՀՇ քննության զգայունությունը կազմում է 90.6%:
Այսպիսով, դինամիկ ՈՒՁՀ քննության զգայունությունը (88.0%) գրեթե հավասար է ՀՇ քննության զգայունությանը (90.6%), որը թույլ է տալիս ՀՇ անցկացման բացակայության պայմաններում դինամիկ ՈՒՁՀ համարել որովայնի փակ վնասվածքների ախտորոշման ոսկե ստանդարտ:
Գրականություն
- Бондаренко А.В., Пелеганчук В.А., Герасимов О.А. Госпитальная летальность при сочетанной травме и возможности ее снижения. Вестн. травматол. ортопед. 2004,№ 3, с. 4952.
- Донова Л.В. Эхография в диагностике и лечении повреждений печени. Хирургия, журнал им. Н.И. Пирогова, 2002, № 11, с. 35
- Дубров Э.Я., Червоненкис А.В. Ультразвуковая диагностика кровотечения в брюшную полость. Хирургия.1997, № 1, с. 8993.
- Brasel K.J., DeLisle C.M., Olson C.J. et al. Splenic injury: trends in evaluation and management. J Trauma 1998;44:2836.
- Brown M.A., Casola G., Sirlin C.B. et al. Blunt abdominal trauma: screening US in 2.693 patients. Radiology 2001, Vol. 218,2, p.352358
- Hackam D.J. et al. Effects of other intraabdominal injuries on the diagnosis, management and outcome of small bowel trauma. J.Trauma.2000,Vol.49,4,p.606610.
- Nural M.S., Yardan T., Guven H., Baydin A., Bayrak Y.K., Kati C. Diagnostic value of ultrasonography in the evaluation of blunt abdominal trauma. Diagnostic intervent radiology, 2005, 1(11), p. 4144.