
Մարտի 10-ին` ժամը 23:50 րոպեին, ձախ սրունքի ներհոդային կոտրվածքով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1982 թվականին ծնված` Շիրակի մարզի Ոսկեհասկ համայնքի բնակիչ Կամո Յաշայի Ոսկանյանը: Ըստ բժիշկ-վնասվածքաբանՀրաչ Խաչատրյանի, ներկայում հիվանդի վիճակը միջին ծանրության է, և համապատասխան բուժում է ստանում կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքում:
Հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում:
«Գյումրի» ԲԿ լրատվական ծառայություն