Գյումրի բժշկական կենտրոն

Հուլիսի 1-ից դեղապատ ստենտավորումը կիրականացվի 850 հազար ՀՀ դրամով

Հուլիսի 1-ից դեղապատ ստենտավորումը կիրականացվի 850 հազար ՀՀ դրամով 28.06.2018

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ Գյումրու բժշկական կենտրոն կատարած այցի շրջանակներում, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի եւ Գյումրու ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանի միջեւ տեղի ունեցած եռակողմ քննարկումների արդյունքում որոշվել է՝ Գյումրու ԲԿ-ում դեղապատ ստենտավորումը իրականացնել 850 հազար ՀՀ դրամով: Փոփոխություն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:


Նախկինում այս բժշկական սպասարկումը  իրականացվել է 1 մլն 100 հազար դրամով: Այժմ բժշկական ծառայության արժեքը նվազում է 250 հազար դրամով: Այսպիսով կնվազի հիվանդների ներհոսքը Վրաստան: Ի դեպ, Գյումրու ԲԿ-ում առաջարկվող ծառայության արժեքը բացառիկ է ամբողջ հանրապետության տարածքում: