Գյումրի բժշկական կենտրոն

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում 23.05.2016

 Մայիսի 23-ին,  ժամը 01:40-ին Գյումրի բժշկական կենտրոն են ընդունվել ՃՏՊ-ի հետեւանքով վնասվածքներ ստացած 9  քաղաքացի: Վերջիններս են՝ Գյումրի քաղաքի բնակիչներ, 1979 թ ծնված Արտյոմ Մ.-ն, 1977 թ ծնված Արկադի Ս.-ն,  1984 թ ծնված Արթուր Մ.-ն, 1987 թ. Ծնված Անդրեյ Հ.-ն, 1989 թ. ծնված Արկադի Դ.-ն, 1962 թ. ծնված Ազատ Խ.-ն, 1973 թ. ծնված Աշոտ Խ.-ն, 1988 թ. ծնված Էդգար Հ.-ն եւ 1968 թ ծնված Տիգրան Խ.-ն, որը մահացել է հիվանդանոց տեղափոխման ճանապարհին:


 

 Տուժածներին <<Գյումրի>> բժշկական կենտրոնում ցուցաբերվել է առաջնին անհրաժեշտ բուժօգնություն բոլոր պահանջվող ախտորոշիչ եւ վիրաբուժական մեթոդներով: Հիվանդանոցը ամբողջ գիշեր երիտասարդ եւ փորձառու բժիշկների համատեղ ջանքերով աշխատել է արտակարգ ռեժիմով: Բժշկական կենտրոն են հրավիրվել՝ փոխտնօրենը, վնասվածքաբանության բաժանմունքի  վարիչը, սոնոգրաֆիստները, ռադիոլոգները եւ օրդինատորները: Մասնագետների աշխատանքը վերահսկել է <<Գյումրի>> բժշկական կենտրոնի  տնօրեն Արմեն Իսահակյանի կողմից: Տնօրենը առավոտյան կրկին այցելել է վերակենդանացման եւ վնասվածքաբանության բաժանմունքներում բուժումը շարունակող հիվանդներին, հետաքրքրվել վերջիններիս որպիսությամբ: 


Այս պահին հիվանդներից չորսը գտնվում են վերակենդանացման, իսկ մյուս չորսը՝ վնասվածքաբանության բաժանմունքներում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանր եւ ծանր: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

 

ՀՀ առողջապահության նախարարությունը եւս մտահոգված է տուժածների առողջական վիճակներով , պատրաստակամ է եղել ցուցաբերլ օգնություն, սակայն, դրա անհրաժեշտությունը չի եղել, քանի որ <<Գյումրի>> բժշկական կենտրոնը հագեցած է համապատասխան մասնագետներով, անհրաժեշտ սարքավորումներով եւ դեղորայքով:


Ստեղծված իրավիճակում արագ արձագանքել են նաեւ, այն ապահովագրական ընկերությունները, որնց հետ աշխատում է բժշկական կենտրոնը:

pr@moh.am

<<Գյումրի>> բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին