Գյումրի բժշկական կենտրոն

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ծառայություն

Գյումրու բժշկական կենտրոն. Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ծառայություն

 

«Գյումրի» բժշկական կենտրոնում քիթ-կոկորդ-ականջաբանական (ՔԿԱ) ծառայությունը գործում  է 2012 թվականից: Ծառայությունը  հագեցված է ժամանակակից տեխնիկայով, ինչը հնարավորություն է տալիս ախտորոշման և բուժման գործընթացում ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների ամբողջ սպեկտրը՝ նորագույն մեթոդների կիրառմամբ:

Մեծ ուշադրություն է դարձվում ՔԿԱ ախտաբանությունների համալիր ֆունկցիոնալ ախտորոշմանը: Ժամանակին և ճշգրիտ ախտորոշման շնորհիվ հնարավոր է լինում խուսափել հետվիրահատական բարդություններից, չհիմնավորված վիրահատական միջամտություններից:

ՔԿԱ բաժանմունքում կատարվում են պլանային վիրաբուժական միջամտություններ քթի խոռոչի, քթի հարակից խոռոչների, կոկորդի ախտաբանությամբ հիվանդներին: Վիրահատական բուժումն իրականացվում է ժամանակակից, հաճախ՝ քիչ ինվազիվ եղանակներով:

ՔԿԱ հիվանդներին շուրջօրյա ռեժիմով ցուցաբերվում է անհետաձգելի վիրաբուժական օգնություն:

Մանրամասն նախավիրահատական նախապատրաստումը և բարձր որակավորված ցավազրկումը թույլ են տալիս նվազագույնի հասցնել հետվիրահատական բարդությունները:

Հագեցած վիրահատարանում, որտեղ կա գերժամանակակից էնդոսկոպիկ սարքավորում, բաժանմունքի մասնագետները՝ կիրառելով նորարարական վիրաբուժական տեխնոլոգիաները, կատարում են հետևյալ միջամտությունները.
 

  • քթի հարակից խոռոչների էնդոսկոպիկ վիրահատություններ (FESS),
  • քթի խոռոչի պոլիպների հեռացում,
  • կոնխոտոմիա կամ տուրբինէկտոմիա (քթի խեցիների հեռացում),
  • ստորին քթային խեցիների էնդոսկոպիկ վազոտոմիա,
  • քթային խեցիների էլեկտրակոագուլյացիա,
  • քթի միջնապատի թեքվածության շտկում,
  • ադենոիդէկտոմիա (ադենոիդ վեգետացիաների հեռացում),
  • տոնզիլէկտոմիա (քմային նշիկների հեռացում),
  • արտաքին քթի ռեկոնստռուկտիվ վիրահատություններ (ռինոպլաստիկա),


Ծառայության  բժիշկները խորհրդատվական օգնություն են ցուցաբերում համաբուժարանից ուղեգրված դժվար ախտորոշվող հիվանդներին, ինչպես նաև շարունակում են հիվանդների հսկողությունը ՔԿԱ-ստացիոնարից դուրս գրվելուց հետո:
 

Մեր մասնագետները

Մերի Մինասյան
Մերի Մինասյան
քիթ-կոկորդ-ականջաբան
Մանրամասն
Արմինե Մինասյան
Արմինե Մինասյան
քիթ-կոկորդ-ականջաբան
Մանրամասն
Լուսիկ Ստեփանյան
Լուսիկ Ստեփանյան
քիթ-կոկորդ-ականջաբան
Մանրամասն