Գյումրի բժշկական կենտրոն

Գյումրու բժշկական կենտրոնում սուր շնչառական հիվանդությունների եւ թոքաբորբի համաճարակ չկա

Գյումրու բժշկական կենտրոնում սուր շնչառական հիվանդությունների եւ թոքաբորբի համաճարակ չկա 08.01.2016

«Գյումրու բժշկական կենտրոն»-ի  գործադիր տնօրեն Արմեն Իսահակայանի գլխավորությամբ ստեղծված  հիվանդությունների իրավիճակը վերահսկող հատուկ աշխատանքային խումբը, հունվարի 8-ին հերթական անգամ անցկացրեց խորհրդակցություն։


Խորհրդակցությանը ներկա էին «Գյումրու բժշկական կենտրոն»-ի տնօրեն Արմեն Իսահակայանը, փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, թերապիայի բաժանմունքի վարիչ Ժաննա Հովսեփյանը, ընդունարանի ավագ բուժքույր  Արուսյակ Գեւորգյանը, համաճարակաբան Արմինե Անդրյանը եւ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Շիրակ» մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանը։


Տվյալների ամփոփման արդյունքում հաստատվեց, որ «Գյումրու բժշկական կենտրոն»-ում սուր շնչառական հիվանդությունների եւ թոքաբորբի համաճարակ չկա, բուժհաստատությունը այս պահին աշխատում է թերբեռնված։ Առկա պահին չԳյումրու ԲԿ-ում բոլոր բաժանմունքների ընդհանուր զբաղվածությունը հասնում է 140 մահճակալի։ 32 հիվանդները գտնվում են թերապիայի բաժանմունքում, որից 9 սուր շնչառական վիրուսներով հիվանդներն են, իսկ նրանցից 8-ը թոքաբորբով հիվանդներն են։ Կենտրոնը ի վիճակի է ստացիոնար բժշկական ծառայություններ մատուցել նաեւ 100 քաղաքացու։


«Գյումրու ԲԿ»-ում ստեղծված հիվանդությունների իրավիճակը վերահսկող հատուկ աշխատանքային խումբը սերտորեն համագործակցում է ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի ու «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի բաժնի պետ Լիանա Թորոսյանի  հետ։ Հետագա աշխատանքները հիվանդանոցում իրականացվում են վերջիններիս  խորհուրդներով։ Հավելենք, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը բաժանմունքին տրամադրել է տամիֆլյու հակավիրուսային դեղահաբեր։


Աշխատանքները վերահսկվում են նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակայանի կողմից։ Երկու ժամը մեկ պարբերականությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվում մարզի ղեկավարին հիվանդների շարժի եւ հիվանդությունների վերաբերյալ։


Նշենք, որ Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով առաջիկա շաբաթ եւ կիրակի օրերին մարզի պոլիկլինիկաներում սահմանվելու է թերապեւտի եւ ընտանեկան բժշկի հերթապահություն։ Ուստի, «Գյումրու ԲԿ»-ի տնօրինությունը ազգաբնակչությանը խնդրում է, որ նախ դիմել տարածքային պոլիկլինիկա եւ նոր բժշկական կենտրոն՝ կուտակումներից խուսափելու համար։


«Գյումրու ԲԿ»-ի համաճարակաբանը քաղաքացիներին հորդորում է, որ կասկածելի կլինիկական նախանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի եւ պահպանել հիգենիայի տարրական կաննորեը՝ ձեռքերը հաճախակի լվանալ, այս շրջանում խուսափել գրկախառնվելուց, համբուրվելուց  եւ  հասարակական վայրեր այցելությունը նվազեցնել։


 Սուր սնչառական հիվանդությունների վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով «Գյումրու բժշկական կենտրոն»-ում հիվանդների տեսակցությունների ժամերը կտրուկ նվազեցվել են՝ 12։00-ից- 13։00-ն եւ 17։00-ից 18։00-ն։ Կենտրոնի տնօրինությունը այս առիթով հայցում է քաղաքացիների ներողամտությունը եւ տեղեկացնում, որ սա կրում է ժամանակավոր բնույթ։


 

«Գյումրու բժշկական կենտրոն>»ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին