Գյումրի բժշկական կենտրոն

«Գյումրի» ԲԿ համաճարակաբանը մասնակցել է ԱՀԿ աջակցությամբ կազմակերպված գրիպի տարեկան աշխատաժողովին

«Գյումրի» ԲԿ համաճարակաբանը մասնակցել է  ԱՀԿ  աջակցությամբ կազմակերպված գրիպի տարեկան աշխատաժողովին 12.12.2015

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են գրիպի 2014-2015 թվականների ընթացքում իրականացված աշխատանքները` անդրադառնալով նաև նախորդ սեզոնի ընթացքում առաջացած բոլոր խնդիրներին և հիմնահարցերին։ Ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարության

մասնագետի և փորձագետի կողմից տրված լուծումները՝ 2015-2016 թվականներին գրիպի սեզոնային բռնկումներից խուսափելու համար:

Քննարկվել են նաև գրիպի համաճարկաբանական հսկողության վերաբերյալ հարցեր: Հայ մասնագետները հանդես են եկել զեկույցներով, որոնք բավարար գնահատական են ստացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետի կողմից:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ։ Համաձայն դրանց, առանձին բժշկական կազմակերպություններում կստեղծվի գրիպի և սուր շնչառական վարակների տվյալների էլեկտրոնային բազա, որում հետագայում կընդգրկվեն հանրապետության բոլոր բուժհաստատությունները։ Քննարկվել են նաև գրիպի համաճարակաբանական հսկողության համակարգը և բուժման առկա հնարավորությունները կատարելագործելու հարցեր:

Աղբյուրը՝  moh.am