Գյումրի բժշկական կենտրոն

«Բժշկական թափոնների ըստ գործածության տեսակի տարանջատման, տարողությունների և բեռնարկղների մեջ տեղադրման, մեկուսացման, տեղափոխման և անվտանգ տարհանման ընթացակարգերի մասին» թեմայով եռօրյա դասընթաց

«Բժշկական թափոնների ըստ գործածության տեսակի տարանջատման, տարողությունների և բեռնարկղների մեջ տեղադրման, մեկուսացման, տեղափոխման և անվտանգ տարհանման  ընթացակարգերի մասին» թեմայով եռօրյա դասընթաց 10.06.2015

2015թ. մայիսի 19-ին. 21-ին և 26-ին Գյումրու բժշկական կենտրոնի դահլիճում  բուժաշխատողների շրջանում անցկացվեց «Բժշկական թափոնների ըստ գործածության տեսակի տարանջատման, տարողությունների և բեռնարկղների մեջ տեղադրման, մեկուսացման, տեղափոխման և անվտանգ տարհանման  ընթացակարգերի մասին» թեմայով եռօրյա դասընթաց:

Բուժաշխատողներին ներկայացվել է բժշկական թափոնների տարաների տեղադրման, պիտակավորման, կենսաբանական նշանի տեղադրման, ամսաթվային մականշման և ըստ թափոնների շարժի պատկերն արտացոլող աղյուսակի հավաքման և սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան բժշկական թափոնների ժամանակավոր պահման հատուկ տարածք տեղափոխման գործընթացները:

Բուժաշխատողների համար անցկացված դասընթացներում զեկույցներով հանդես եկան տարբեր բաժանմունքների բուժաշխատողներ, քննարկվեցին բուժհաստատության համար տեղայնացված մոտեցումներն ու սկզբունքները: Հարցման միջոցով ստուգվեց բժշկական թափոնների անվտանգ գործածության ընթացակարգերի վերաբերյալ նրանց տեսական գիտելիքները, իսկ գործնական հմտությունները գնահատվեց աշխատանքային գործունեության ընթացքում՝ այս ոլորտին առնչվող վարժանքների կիրառմամբ:

Բուժհաստատությունում մշակվել է բժշկական թափոնների անվտանգ գործածությունը կարգավորող գործողությունների իրավական ակտ:

Վտանգավոր և վնասակար բժշկական թափոնների գործածությունը կարգավորելու և դրա հետ կապված մարդու առողջության անվտանգության պահանջներն ապահովելու նպատակով ոլորտը կարգավորող և աշխատանքները կատարող բուժաշխատողներին իրազեկվել է իրենց իրավասության շրջանակներում իրավունքների և պարտականությունների մասին:

 Դասընթացները լինելու են շարունակական: