Գյումրի բժշկական կենտրոն

Շնորհակալություն`«Գյումրի» ԲԿ սրտաբան Կարեն Միքայելյանին

Շնորհակալություն`«Գյումրի» ԲԿ սրտաբան Կարեն Միքայելյանին 16.03.2015

Անքան հուզված եմ ու միաժամանակ ուրախ, որ չկարողացա չկիսվել... Այսօր հասկացա, թե մարդը որքան անզոր է դառնում, երբ առողջական խնդիրներն են գլուխ բարձրանում, երբ հիվանդն ինքը, եւ բժիշկները կռիվ են տալիս կյանքի համար... երբ ամեն ինչ շատ կրիտիկական է, սարսափելի , ռիսկային… ու երբ շաատ մոտ հարազատիդ կյանքի փրկության այդ մի քանի ժամվա ծանր վիրահատությունը քո համար տարի է տեւում… ու հիմա ամեն ինչ շատ լավ է... ինչի համար շնորհակալ եմ սրտաբան Կարեն Միքայելյանին, ով գնաց այդ ռիսկին... փաստորեն երբեմն հրաշքներ տեղի ունենում են... շնորհակալություն հմուտ եւ փորձառու բժիշկներին ու իմ շատ սիրելի ընկերներին, ովքեր այս ընթացքում իմ հետ հավասար անհանգստացան...


Հերմինե Մկրտչյանի  ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/arpine.sahakyan.754?fref=ts
                                                                   
«Գյումրի» ԲԿ  լրատվական ծառայություն