Գյումրի բժշկական կենտրոն

Մարտի 13-ից «Գյումրի» բժշկական կենտրոնու իրականացվում են բուժքույրերի վերապատրաստման կուրսեր

Մարտի 13-ից «Գյումրի» բժշկական կենտրոնու իրականացվում են բուժքույրերի վերապատրաստման կուրսեր 13.03.2015

Մարտի 13-ից`«Գյումրի» բժշկական կենտրոնը Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ համագործակցության շրջանակներում իրականացնում է բուժքույրերի վերապատրաստման ծրագիր: Երեք շաբաթ տեւողությամբ  վերապատրաստմանը կմասնակցեն 70 բուժքույր, ինչպես «Գյումրի» բժշկական կենտրոնից, այնպես էլ Շիրակի մարզի այլ առողջապահական կառույցներից:


Դասըմթացները կվարի` Երեւանի պետական բժշկական համալսարանի սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնի լաբորանտ Գեղանուշ Ստեփանյանը:

 

Նախատեսվում է, այս  ծրագրի  շրջանակում տեղի բուժքույրերին կատարելագործել հետեւյալ ուղղություններով.

 

Մարտի 13-ից «Գյումրի» բժշկական կենտրոնու իրականացվում են բուժքույրերի վերապատրաստման կուրսեր Մարտի 13-ից «Գյումրի» բժշկական կենտրոնու իրականացվում են բուժքույրերի վերապատրաստման կուրսեր Մարտի 13-ից «Գյումրի» բժշկական կենտրոնու իրականացվում են բուժքույրերի վերապատրաստման կուրսեր Մարտի 13-ից «Գյումրի» բժշկական կենտրոնու իրականացվում են բուժքույրերի վերապատրաստման կուրսեր

 

  1. ախտահանման  աշխատանքների կատարումը բաժանմունքներում, վիրահատարանում, վիրակապարանում,
  2. բուժքրոջ դերը սուր որովայնի ժամանակ,
  3. բժշկական թափոնների տեսակները եւ ճիշտ տեսակավորումը,
  4. հիվանդների նախապատրաստելը պլանային եւ ոչ պլանային վիրահատության,
  5. հիվանդասենյակի  եւ հիվանդի պարագաների ախտահանում,
  6. ծանր հիվանդների   խնամքը հետվիրահատական շրջանում,
  7. սուր անոթային  անբավարարության ժամանակ անհետաձգելի  բուժօգնության ցուցաբերում,
  8. վիրակապարանի բուժքրոջ  աշխատանքի առանձնահատկությունները,
  9. ախտահանող  հեղուկների եւ լվացող լուծույթների  պատրաստումը ու ճիշտ պահպանումը,
  10. բուժքրոջ դերը ներհիվանդանոցային վարակի կանխարգելման գործում,
  11. կոտրվածքներ. 1-ին բուժօգնություն,
  12. բուժաշխատողի ձեռքերի մշակման մակարդակները,
  13. հոգնաներ,տեսակները եւ կատարման տեխնիկան,
  14. սիրտ-թոքային  ռեանիմացիա,
  15. ներարկման տեսակները եւ բարդությունները,
  16. արյունահոսության դասակարգումը, կլինիկական պատկերը, արյունահոսության դադարեցման ժամանակավոր եւ վերջնական եղանակները,
  17. հիվանդի տեղափոխումը վիրահատական սրահից, հիվանդասենյակի եւ անկողնու պատրաստումը, խնամքը, հսկողությունը:

 

 

«Գյումրի»ԲԿ լրատվական ծառայություն.