Գյումրի բժշկական կենտրոն

Ընդհանուր վիրաբուժական բաժանմունք

Գյումրու բժշկական կենտրոն. Ընդհանուր վիրաբուժական բաժանմունք

 

«Գյումրու բժշկական կնետրոն» ՓԲԸ վիրաբուժական բաժանմունքը իր ուրույն տեղն է զբաղեցնում Շիրակի մարզի վիրաբուժական ծառայության ցանցում:

 

Վիրաբուժական բաժանմունքում գործում են ուրոլոգիական, նյարդավիրաբուժություն, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանության, անոթային վիրաբուժության, պրոկտոլոգիական, կրծքային, դիմածնոտային, էնդոսկոպիկ վիրաբուժության, այրվածքաբանական ծառայությունները:

 

Բաժանմունքում աշխատում են ինչպես ընդհանուր, այնպես էլ այլ նեղ մասնագիտական պրոֆիլի փարձառու վիրաբույժներ:

 

Գյումրու բժշկական կենտրոն. Ընդհանուր վիրաբուժական բաժանմունք   Գյումրու բժշկական կենտրոն. Ընդհանուր վիրաբուժական բաժանմունք   Գյումրու բժշկական կենտրոն. Ընդհանուր վիրաբուժական բաժանմունք

 

Բաժանմունքում իրականացվում են ընդհանուր վիրաբուժական և նեղ մասնագիտական վիրաբուժական միջամտություններ: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից տեխնիկական հզոր սարքավորումներով, որոնք հնարավորություն են ստեղծում կատարել բազմաթիվ վիրաբուժական միջամտություններ ավելի ժամանակակից մեթոդներով:

 

Բաժանմունքում աշխատանքային գործունեություն են ծավալում արտերկրում վերապատրաստում անցած բազմաթիվ հմուտ մասնագետներ:

 

Անոթային վիրաբուժության մեջ գործածվում են լազերային սարքավորումներ, ինչը նույնպես հնարավորություն է ստեղծում զգալի չափով կրճատել վիրահատության տևողությունը, ստանալ կոսմետիկ էֆֆեկտ, էապես նվազում է հետվիրահատական հոսպիտալիզացիայի ժամանակահատվածը:

 

Գյումրու բժշկական կենտրոն. Ակնաբուժական ծառայություն   Գյումրու բժշկական կենտրոն. Ակնաբուժական ծառայություն   Գյումրու բժշկական կենտրոն. Ընդհանուր վիրաբուժական բաժանմունք

 

Պրոկտոլոգիական ծառայությանը կարող են դիմել հետևյալ խնդիրներով.

 

        թութք,
        հետանցքային աղու ճաք,
        սուր պարապրոկտիտ,
        ուղիղ աղիքի խուղակներ,
        պոչուկի էպիթելային ուղիների բորբոքում (կիստա),
        փորկապություններ, դիսբակտերիոզներ:


Կատարվում են հաստ և ուղիղ աղիքի, շեքի, պոչուկա-սրբանային շրջանի, կոնքի հատակի ռեկոնստրուկտիվ և պլաստիկ վիրաբուժական հիվանդությունների բուժում:

 

Գյումրու բժշկական կենտրոն. Ընդհանուր վիրաբուժական բաժանմունք

 
 
 

Մեր մասնագետները

Արմեն  Ափինյան
Արմեն Ափինյան
պրոկտոլոգ
Մանրամասն
Հարություն Ղուկասյան
Հարություն Ղուկասյան
վիրաբույժ
Մանրամասն
Արկադի  Անդրիասյան
Արկադի Անդրիասյան
ուրոլոգ
Մանրամասն
Արմեն Գաբրիելյան
Արմեն Գաբրիելյան
վիրաբույժ
Մանրամասն
Արման Սարգսյան
Արման Սարգսյան
լապարասկոպիկ վիրաբույժ
Մանրամասն
Ռաֆիկ Տիտիրյան
Ռաֆիկ Տիտիրյան
վիրաբույժ
Մանրամասն
Սուրեն Թոսունյան
Սուրեն Թոսունյան
անոթային վիրաբույժ
Մանրամասն
Արմեն Նասիբյան
Արմեն Նասիբյան
լապարասկոպիկ վիրաբույժ
Մանրամասն